Komitas - Dzayn tur ov tsovak Ruben Stepanyan


Концерт посвященный 155-летию со дня рождения Комитаса прошел в большом зале Государственного педагогического института имени Ипалитова-Иванова 19.12.2024 г.
Тенор - Рубен Степанян Концертмейстер - Рубен Маратович Мурадян Ведущая концерта - Араксия Айрапетян Ձայն տուր ով ծովակ երգն է Ռուբեն Ստեփանյանի կատարմամբ: Այս երգի խոսքերի հեղինակն է Րաֆֆին 1835-1888 երաժշտությունը գրել է Կոմիտասը: Կոմիտասի ձեռագրում նշված է.
Նվեր շնորհալի օրիորդ Մարգարիտ Բաբայանին.
Կոմիտաս վարդապետ.
Ս.
Էջմիածին 1901 նոյեմբեր 12: Ինչպես նշում է Ռոբերտ Աթայանը Կոմիտաս.
երկերի ժողովածու հտ.
4 դաշնակահարուհի և երգչուհի Մարգարիտ Բաբայանն այդ ժամանակ դասավանդում էր Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: Այս երգ-ռոմանսը ստեղծված է Րաֆֆու Աղթամարա վանքը ճանապարհագրական աշխատության վերջաբանի 2-րդ հատվածի խոսքերով: Հայոց ազգային ազատագրության և վերազարթոնքի գաղափարն արտահայտող այդ չափածո վերջաբանը բաղկացած է երեք հատվածից.
առաջինը նժդեհ պատանու դիմումն է լուսնակին երկրորդը ծովակին երրորդը հայոց մուզային: Հայտնի է որ ժողովրդականություն վայելող այս երգ-ռոմանսը Կոմիտասը երբեմն մեներգել է իր համերգներում և ինքն էլ նվագակցել: Աստանդական պատանին տանջվելով ծանր ապրումներից ցանկանում է իր հոգեվիճակին համահունչ տեսնել ծովակին որի խաղաղությունն ամբողջովին հակապատկերն է իր ներքին խռովքի: Եվ դիմում է զեփյուռներին որ իր սիրտը կեղեքող վշտերի պես ալեկոծեն ծովակն ու նրա ջրերին խառնեն իր արտասուքը: Պատանին ուզում է հայոց այս ծովակից իմանալ թե արդյոք Հայաստանի վիճակը միշտ այսպես երերուն է եղել մերթ նման բուրաստանի մերթ փշալից անապատի: Միթե իր ազգը միշտ պիտի օտարին ծառա լինի և անարժան նստելու Աստծո աթոռի մոտ: Այստեղ Րաֆֆին հայ ազգի կրած դառնություններն ու տանջանքները կարծես համեմատում է Քրիստոսի չարչարանքների հետ որով նա պետք է արժանի լիներ Աստծո գահին մոտ լինելու: եվ ապա աստանդական պատանին հայտնում է իր փափագը.
Մասսի գագաթին որպես մի փարոս ծածանվեր մի դրոշակ դեպի որը շտապեին աշխարհասփյուռ հայության զավակները համախմբվեին մայր հողի սրտում վեր խոյացող սրբազան լեռան շուրջը և աստվածային լույսով ու գիտությամբ ծաղկեցնեին հայրենի երկիրը: Երգի խոսքերը Ձայն տուր ով ծովակ ինչու լռում ես. Ողբակից լինել չկամիս դժբախտիս Շարժեցեք զեփյուռք ալիքը վետ-վետ. Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ Հայաստանի մեջ անցքերին վկա Սկզբից մինչ այժմ խնդրեմ ինձ ասա. Միթե միշտ այսպես կը մնա Հայաստան Փշալից անապատ երբեմն բուրաստան Միթե միշտ այդպես ազգը խղճալի Կը լինի ծառա օտար իշխանի Միթե Աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն եւ հայի որդին Արդյոք գալու է մի օր ժամանակ Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք Դիմել դեպ իրենց սիրուն հայրենիք Դժվար այդ.
միայն տեսուչըդ վերին Կենդանացրու հայության հոգին Ծագիր նոցա դու քո լոյս գիտության Որով իբր էակ նոքա բանական Կը ճանչեն մարդուս կյանքի խորհուրդը Կը լինին գործովք տիրոջ փառաբան

Источник: rutube.ru

Сообщение от Commenton: Необходимо стартовать сессию