Հակոբ Հակոբյան 1923 - 2013 ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ պետական մրցանակի դափնեկիր
Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1934-54թթ ընդմիջումներով սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ.
Բուխարեստի երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ.
մասնակցել է Կահիրեի սալոնների 1958թ.
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին 1959թ.
և 1961թ.
Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962թ.
տեղափոխվել է Հայաստան: Ստեղծագործական առաջին շրջանում պատկերել է թշվառ մարդկանց ստեղծել նատյուրմորտներ: Նրա Կինը խոհանոցում 1959թ.
Նատյուրմորտ սխտորներով 1961թ.
Վիշտ 1961թ.
Դերձակը 1962թ.
և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով գունանկարի յուրատիպ կառուցվածքով շեշտված տխրության և առանձնության զգացումներով: Հայկական մոտիվ 1968թ.
Գարուն 1969թ.
Անդորր 1970թ.
Մալիշկա գյուղը 1970թ.
Ջրանցքի մոտ 1972թ.
և այլ գործերում ակնհայտ է նկարչի սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են Նեյտրոնային ռումբին ոչ 1977-78թթ Սումգայիթ 1989թ.
կտավներում և Ընտանիք քանդակում 1989թ.
տեղադրվել է Արագածի բարձունքին: 1970-ականների նատյուրմորտներում առօրեական իրերի միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ Մանեկեն և ծաղիկներ 1972թ.
Նատյուրմորտ 1973թ.
Ձկներ և ձեռնոցներ 1973թ.
Գործիքներ 1976թ.
և այլն: 1967-71թթ եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1988թ.
ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում Տարտուում Ռիգայում Լվովում Կիևում Թբիլիսիում Մոսկվայում Փարիզում և այլուր: Նկարչի գործերից պահվում են Երևանի Մոսկվայի Ռիգայի Կահիրեի Ալեքսանդրիայի Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: 1996թ.
պարգևատրվել է ՀՀ Մեսրոպ Մաշտոց 2003թ.
Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշաններով: 1994թ.
արժանացել Հայաստան համահայկական հիմնադրամի 1977թ.
և 1985թ.
ՀԽՍՀ Պետական մրցանակների: 1977թ.
արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական գեղանկարչի 2001թ.
Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: Մահացել է Երևանում:
Источник: rutube.ru